• Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու։ Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է նա ցույց տա և ա՛յն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի։
  • Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ։
  • Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...
  • Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ։
  • Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների...
  • Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է։
  • Բավական չէ, որ գրականությունը ցույց տա այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի։
  • Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես որ է և մարդու հոգին... կյանքի ճշմարտությունը և հոգեբանական անալիզը։