• Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ։
  • Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը։
  • Օրենքի և իրավունքի առջև քննվում և դատվում է նախ գործը և ապա գործողը։
  • Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ։
  • Ազգ ասացյալը է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն։
  • Ոչ մի ազգություն իրավունք չունի կուլ տալու և ոչնչացնելու մի ուրիշ ազգություն, բայց այս բանը ստեպ կրկնվում է մարդկության պատմության մեջ։
  • Բայց մի աննկարագրելի վատաբախտություն, մի սարսափելի տեսարան է, եթե մի ազգի անդամք ինքեանք հրաժարվում են յուրյանց ազգությունից, և մտանելով մասնավորության կորստական դրոշակի տակ, ընդհանուր մարդկային հարգ ու արժանավորություն տեսանել համարում են մի մեծ, բայց օտար ազգի ազգության մեջ։ Ի՜նչ ողորմելի փիլիսոփայություն, ի՜նչ արտասվելի վարդապետություն։ Թող ամենայն ազգ պահպանե յուր ազգության կերպարանքը, թող ազատ և պայծառ ծաղկի ամենայն ազգություն մարդկեղեն աշխարհի մեջ. դոքա միայն զորություն, հոգի են տալիս ազգերի ընդհանուր աշխատությանը։
  • Բայց երբ բռնությունը, ազատությամբ շուլալվելով, հանդես կգա, երբ նեղսիրտ խավար խղճի ազատության և լուսեղեն դիմակներով կը զարդարվի, և բուն ազատությունը կը քարկոծվի, այն ժամանակ ամեն ստույգ ազատասերի պարտքն է բանականության սրով ասպարեզ մտնել և կեղծավոր փարիսեցիների գլխից Մովսեսի քողը մերկացնել. այս վարդապետության հետևում ենք մենք։
  • Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը։
  • Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։
  • Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ։
  • Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան։
  • Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է։
  • Ազգը չի կորչի, եթե նրա լեզուն պատշաճավոր կերպով ճոխանա, արմատանա և հաստատվի ազգի հոգու և սրտի մեջ։
  • Ժողովրդի լեզվի միջոցով կարող ենք ավելի հավաստիորեն ճանաչել մի ժողովուրդ, քան թե նրա պատմական հիշատակարաններով։
  • Մարդուն հարմար վերևից եկած ազատությունը այն ցողից ավելի չէ, եթե մարդը նախ ինքը յուր մեջ ազատ չէ, և երկրորդ՝ եթե ինքը այնուհետև պիտի բռնանա յուր ընկերների վրա։
  • Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծվելուն։
  • Քանի որ հույսը չէ հիմնվում ստույգ հաշվի վրա, հույս չէ, այլ անձնախաբություն։
  • Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին։
  • ...Պահի՛ր քո լեզուն, որ է՝ քո ազգության դրոշը։
  • ...Ազգությունը ունի յուր հոգին, և այս հոգին լեզուն է։ Առանց այս լեզվին չկա ազգ։
  • Լուսավորությունը այնքան հիմնավոր է, որքան ազատ է և անկախ, ստրկության մեջ չի կարող լուսավորության ծիլ կանաչիլ։
  • Ստրկության մեջ, աղքատության մեջ չկա և չի կարող լինել լուսավորություն։
  • Խավարապաշտ մարդիկ փախչում են ճշմարտությունից այնպիսի կամակոր ու անձնաբռնադատ զորությամբ, որպես կփախչեր մի ավազակ յուր մութն ու խոնավ բանտից...
  • Դպրոցի ազգայնությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայութենից, լեզուն է, որ միմիայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին։ Անհիմն ու ամենայն ընդունելության անարժան պատճառ է, թե օտար լեզուներ խոսեցնելով ազգի զավակներին՝ պիտի վարժեցնեին նորանց այդ լեզուների մեջ. առաջին հարկավոր բանը չէ, որ ազգի զավակը ուսանի օտար լեզուներ. դորա հակառակ՝ պարտական է նա քաջանալ յուր լեզվի մեջ։
  • Լեզուն է ազգության դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը։
  • Ոչինչ բան չէ կարող բնությանց մեջ լինել կենդանի, եթե չկա նորանում հոգի. այս հոգին լեզուն է։
  • Մտքի զգեստը, որ լեզուն է, այդքան դարավոր ժամանակների մեջ պիտո է փոփոխված լինի. լեզու ենք ասում, որ մի կենդանի, հոսանուտ բան լինելով, համարյա թե ամենայն փոփոխության և ներգործության տակ է։
  • Հավառական բառերը, եթե բուն հայերեն են և այդ բառի գաղափարը հասկացնելու համար մեր նոր գրական լեզուն բառ չունի կամ երկու, երեք բառ է գործ դնում այն գավառական մեկ բառի տեղ, այն ժամանակ նախընտիր է այն գավառական բառը, որ գործ ածելով՝ կը դառնա հանրական։
  • Ես ազգով հայ եմ, անձով՝ նահատակ։
  • Ինչպես օրենքը, այնպես և կյանքը, ինչպես կյանքը, այնպես և պատմությունը։
  • Մեք... արյան չափ հարգում ենք մարդկային ազատությունը և իրավունքը։
  • Մարդն է կատարելության իդեալը։
  • Կոչված ենք մենք պատրաստել ճանապարհը մեր զավակների համար։
  • Ազգի վնասը և օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքում, քան թե մեր անձնականը։
  • Մենք ազատական նվիրեցինք մեզ հասարակ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Մեր անձը և գրիչը նվիրեցինք հարուստներին. նոքա յուրյանց արծաթի թումբերի տակ միշտ անխոցելի են նաև բռնակալների իշխանության ներքո։
  • Լուսավորությունը. ահա մարդու խորհուրդը։
  • Նա, որ փախչում է ազնիվ պատերազմից, մարդ չէ բարոյապես, այլ մի թշվառ արարած՝ կնամարդի բնավորությամբ։
  • Կյանքի բարոյական հաղթությունը պատկանում է ոչ միայն մարդուն, այլև ազգերին։
  • Ժամանակը վազում է հառաջ, ուրեմն և ժողովուրդը պետք է վազե։
  • Ազատն Աստված այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել
    Իմ հողանյութ շինվածքին,
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ՝
    Երկու ձեռքս պարզեցի,
    Եվ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի։
Ազատություն
  • – Ազատությո՜ւն,– գոչեցի,–
    Թող որոտա իմ գլխին
    Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
    Թո՛ղ դաւ դնե թշնամին.
    Ես մինչ ի մահ, կախաղան՝
    Մինչև անարգ մահու սյուն,
    Պիտի գոռամ, պիտ կրկնեմ,
    Անդադար՝ Ազատությո՜ւն։
Ազատություն