• Ժողովուրդն է միայն, որ կը դարբնէ լեզուն կեանքի ամէնօրեայ սալին վրայ, եւ գրական մարդին կը հպատակին ժողովորդի լեզուին եւ ոչ թէ կը տիրեն անոր։
  • Երջանկությունը երջանկություն չփնտրելու մեջ է։ Դրա համար էլ մանուկները միշտ երջանիկ են։
  • Գրականությունը իր իրավունքներն ունիմ որոնք քաղաքական պահանջմունքներուն չափ տիրական են։
  • Թատրոնին կոչումը կյանքի և սրտի զարտողությունները բացատրելու մեջ է։
  • Հասարակություն մը, որ հնամոլ բարքեր ունի, հետադիմելու դատապարտված կմնա, եթե իր խորհելու, զգալու ու աշխատելու եղանակները չի նորոգե։
  • Գրականությունը ժամանակի ու միջավայրի պատկերն է։
  • Հայրենիք մը ունեի թշվառ, ազգ մը ունեի ինձմե ավելի ողորմելի, անոնց որոշեցի հատկացնել կենացս մնացորդը։
  • Հոգին կը գտնեմ ու կը վերլուծեմ, կը սիրեմ... հոգեկան հարցերով զբաղվիլ, հոգեկան խուլ պայքարներուն պատմագիրն ըլլալ։
  • Ի՞նչ է սրբությունը... Սրբությունը ան է, որ մարդ ուրիշներուն ցավերը կամոքե և իր անձը մոռանալով՝ անոնց համար կաշխատի։
  • Ուրիշ բան է առհասարակ տաղանդ ունենալը, և ուրիշ է զատ, քեզի հատուկ տաղանդ մը, ոճ մը ունենալ. այնքան մեծ է երկրորդ առաջինեն, որքան մեծ է բարեկամներ ունենալե։
  • Քամելիոնի այլակերպություններեն կը վախենամ, ամեն ճաշակի պատշաճելու դեմ ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ։
  • Հեռու մեզմե այն բարոյախոսներ, որ ընկերական կարգերու ամեն կարծիքներուն դեմ անտարբեր են, միայն կնոջ մը մերկ ուսեն կամ հոլանի պարանոցեն կը շառագունին։
  • Քար դնել իր սրտին վրա. այս է գրագետին առաջին պարտքը, անզգա գործիք, որ պիտի ջանա ոչ թե իր զգացումը բացատրելու այլ զգացումը, այնպես որ ամենքը ինքզինքին ճանաչե հոն, իրենց սրտին բաբախումները կարդան ու արտասվին։
  • Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չունի։
  • Կանացի աչքը, անոր մեջ խորունկ նայողի համար, վիհի մը վրա բացվող լուսամուտի մը տպավորություն կընե միշտ և այնքան անորոշություններ, հեղակարծ անակնկալներ կը նշմարվին հոն։
  • Պարզ, միշտ ավելի պարզ. հոն է հաջողությունը։
  • Մեր ժողովրդական լեզուն պիտի զարգանա... ոչ թե հնին դառնալով, այլ այդ լեզուն խոսող հասարակության իմացական կարողության համեմատությամբ... Ժողովուրդն է միայն, որ կդարբնե լեզուն կյանքի ամենօրյա սալին վրա՝ իր կամքին, պետքին, զգացմունքներուն ու հաճույքին համեմատ։
  • Գրականությունը պարտի ըլլալ այն անխարդախ հայելուն, որուն մեջ հասարակության բարքը կցոլանա, մութ սենեկի մը մեջ պահված ապակին, որուն վրա կյանքին հարազատ լուսավորիչ կգծագրվի...
  • ...Գրողները պարտին սակավ մոտենալ ժողովրդին և անոր համեստ ըմբռնումին, եթե չեն ուզեր, որ իրենք ըլլան միայն իրենց գործերու ընթերցողները։
  • Այս ըմբռնումով՝ թատրոնի բարոյացուցիչ հանգամանքին բարձրությանը ոչ մեկ արվեստ կրնա հավասարիլ։ Բուն իսկ կյանքն է ան. ապրված, իրականը և ոչ թե գրված, երգված կամ նկարված կյանքը։
  • Եվ սակայն Ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտ երևալ ամենուն. անձնվեր բարեկամներ ու ոխերիմ թշնամիներ կունենա միշտ։ Իր բարոյական հաջողությունը ոդով միայն պիտի չափեր։