Հայ նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ։ XX դարի հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդիներից մեկն է։

Սիփան Շիրազը ծնվել է 1967 թվականի հունիսի 25-ին Երևանում։ Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ռադիոյում։ 1992 թ. Սիփան Շիրազի խմբագրությամբ լույս է տեսել նրա հոր՝ Հովհաննես Շիրազի «Հատընտիր» ժողովածուի առաջին հատորը, որն ամփոփում էր մեծ բանաստեղծի «Հայոց Դանթեական» պոեմը։

Սիփան Շիրազը մահացել է 1997 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

«Նաիրի» հրատարակչությունը 2008 թ. լույս է ընծայել Սիփան Շիրազի բանաստեղծությունների ընտրանին։ Գիրքը ձևավորված է հեղինակի նկարչական աշխատանքների վերատպություններով։ Սիփան Շիրազը ութ գրքի հեղինակ է։