Ծնվել է 1989թ փետրվարի 20-ին, Գյումրիում։ Ավարտել է ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի Անգլերեն բաժինը։

Հեղինակի բանաստեղծություններն ու թարգմանությունները ներկայացված են մի շարք գրական կայքերում (Գրանիշ, Անդին, Գրողուցավ, ardi.am, art-collage.com, cultural.am), գրական թերթերում ու ամսագրերում («Նոր Դար», «Երկունք», «Եղեգան փող», Իրանի «Ալիք» օրաթերթ):

Հանդիսանում է «Մուշուրբա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի սցենարի հեղինակը, որի նկարահանման համար Հայաստանի ազգային կինոկենտրոնը տրամադրել է պետական ֆինանասավորում (2020թ

Ունի տպագրված մեկ փոքրիկ վիպակ՝ «Լուսնի ասպետը», հանդիսանում է Ուիլքի Քոլինզի «Լուսնաքարը» վեպի բնագրային թարգմանիչը (Անտարես, 2023)։