Զապել Եսայան

Նամակներ Աննա Բուդաղյանին 1

1927, մարտի 13, Լենինական
Աննա Բուդաղյանին

Ստացեր եմ Ձեր նամակը և Շիրվանզադեի նամակը հանձներ եմ իրեն։ Երկու օր է որ Լենինական եմ և հիացած եմ այն բոլորով, որ տեսա։ Քաղաքը արդեն իսկ ավերված քաղաքի երևույթ չունի։ Շնորհիվ Խ. Միության լայն, շատ լայն աջակցության և մյուս հանրապետություններու եղբայրական և շուտափույթ օգնության՝ երկրաշարժի հետևանքները դարմանած են արդեն։ Պետք է նաև ըսել, որ տեդվույն իշխանությունը արտակարգ և խղճամիտ եռանդով կազմակերպած է ամեն ինչ։ Մեծ տպավորություն ըրավ իմ վրաս գործարանը և Շիրակի ջրանցքը, ուր գացի այսօր հակառակ ճամբու դժվարություններով եղանակի պատճառով։ Այս իրիկուն կմեկնիմ Թիֆլիզ, ուրկե կգրեմ դարձյալ Ձեզ։ Կուզեմ և ընդարձակ գրել Սիմոնիկին և կմտածեմ Ձեր հասցեին ուղղեք գրությունս։

Տիկին ջան, անշուշտ իմացաք տիկին Յուզբաշյանի մահը։ Չեք կարող երևակայել, թե որքան ցավ պատճառեց ինձ։ Ճամբա չելած այնքան ուրախությամբ կմտածեի, որ Մոսկվայի մեջ պիտի կրկին տեսնեմ զինքը։

Կխնդրեմ իմ հարգալիր զգացմունքներս հայտնեք Ձեր ամուսնույն, շատ բարևներ Ֆեհրատին և շատ, շատ համբույրներ Ձեզ։

Ձերդ սիրով և հարգանքով
Զապել Եսայան
Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Դեկտեմբերի  27,1965 թ
Դեկտեմբերի 27,1965 թ
Խաղա առցանց