Զապել Եսայան

Նամակ Սոֆի Եսայանին 1

1931, օգոստոսի 26, Բարիզ

Սոֆի Եսայանին

Ահա դարձյալ Բարիզում եմ։ Երկուշաբթի օրը անձրևներից և արգելափումից ձանձրացած, որոշել էի Պուգից հեռանալ, ու դրա մասին հայտնել էի Տատային։ Բայց երկուշաբթի օրը Բարիզից ստացա մի նամակ, որով ինձ իմացնում էին, որ Հայաստանի կոմիսարների խորհրդի նախագահ Տեր-Գաբրիելյանը ժամանել է Բարիզ, մնալու է ընդամենը մի շաբաթ, որ եթե ուզում եմ նրան տեսնել, ապա պետք է անմիջապես վերադառնամ։ Կարող ես պատկերացնել, թե ինչպիսի փութկոտությամբ փակեցի ճամբրուկս։ Ես մեկնեցի ժամը 3-ի գնացքով և Բարիզ հասա ժամը 7-ին։ Մաթիլդը սպասում էր կայարանում։ Տաքսի նստելով՝ մենք գնացինք նրա բնակարանը (Բալաք փողոցում), որտեղ և գիշերեցի։ Այս առավոտ միայն եկա տուն, և ահա գրում եմ սույն տողերը։ Հիմա պիտի պատրաստվեմ, որպեսզի գնամ խմբագրություն։

Նախագահի ժամանումն ինձ հույս է ներշնչում, որ շատ բան պիտի կարգավորվի տեղնուտեղը։ Բայց ավելի լավ է՝ կանխատեսություններով չզբաղվենք։ Ես քեզ տեղյակ կպահեմ գործի ընթացքի մասին։

Համբուրում եմ երկուսիդ և սպասում լուրերին։

Զապել

Հ․Գ․ Պուգում բոլորն էլ լավ էին։ Տեղատարափ անձրևներին վերշ չկար։ Դար աննկարագրելի մի բան էր։ Վերջապես ազատվեցի այդտեղից։

Բնագիրը՝ ԳԱԹ, Զապել Եսայանի ֆոնդ, № 178 (թարգմանություն ֆրանսերեն բնագրից)

, Բարիզ
Յատուկ Երաժշտություն
Առանց քեզ ինչ կոնիմ
Սայաթ Նովա

Առանց քեզ ինչ կոնիմ

Մարտի 29 1963, Նյու Յորք
Մարտի 29 1963, Նյու Յորք
Խաղա առցանց