Զահրատ

Ողբ

Եկուր ըսի դէմս նստաւ ու երգեց
Երազախառն երգ մըն էր
Չոր ես շատոնց չէի լսած կեանքիս մէջ
Յետոյ լռեց երկարօրէն դիտեց զիս
Նայուածքներուն տակ կը զգայի թէ կը տաքնամ յամրօրէն
Եկուր ըսի ձեռքէս բռնեց ու տարաւ
Ճաճանչախառն տեղ մըն էր
Ուր ես շատոնց չէի եղած կեանքիս մէջ
Հովեր քաղեց ծովեր քաղեց սէրեր քաղեց ափին մէջ
Ապագայի յոյսեր քաղեց երփներանգ
Եկուր ըսի բայց մեկնեցաւ անվերադարձ ալ չեկաւ
Քսան տարու կար չկար

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Պատերազմ և խաղաղություն
Պատերազմ և խաղաղություն
Խաղա առցանց