Զահրատ

Կարկին

Մէկ ոտքին ես մէկ ոտքին դուն
Դուն անմատոյց կեդրոն լոյսի
Ես բոլորտիքըդ շրջանակ թափառուն
Ոչ վերջն յայտնի ոչ ալ սկիզբն իմ ճամբուս

Կը դառնամ յար
Ամէն րոպէ
Նոյնքան հեռու
Սեւանջրպետ շառաւիղի մը չափ հեռու ես քեզմէ

Սիրոյ կարկին
Մէկ ոտքն անշարժ
Միւսը խեղճուկ շրջանակ

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Գարուն ա
Գարուն ա
Խաղա առցանց