Զահրատ

Հողի մասին

Հողը շատ կը սիրէր
Երկինքէն ինկած աստղի մը պէս էր Կիկօ
կʼուզէր գիրկ գիրկի պառկել հողին հետ
կʼուզէր հողը գրկել գրկել հիանալ
մեռաւ հասաւ մուրատին

Սակայն չեմ գիտեր ինչու աստղերը կու լան
Կամուրջը կու լայ
Ողջութեանը Կիկօ ուրիշ մտերիմ չունեցաւ:

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի