Երվանդ Նազարեթյան
Բարդ է՝ պատկերել օրերն այս տարտամ
Բարդ է՝ պատկերել օրերն այս տարտամ,
Երկունքով վրձնել կռնատ տողերում,
Տեսնել հայացքներն այն ամեն անգամ,
Ուրտեղ էլ չկա հավատ ու ներում։
Եվ տեսնել անսեր քամին ահարկու,
Ցավալ կուրացած արյանդ համար,
Փորձիչին անկամ դարձանք խնկարկու՝
Ալեծուփ հոսքի խաղերում համառ։
Զի հղացքներս կդառնան վկան՝
Արտապատկերը մեր սին օրերի,
Որ պառակտվել է իմ ազգը Հայկյան,
Մերժել բռունցքող ապրումը վերին։
Բայց տարփողում եմ սուր կսկիծիս մեջ
Սարդարապատի ղողանջը անգին,
Որ մեզ պարուրի շարունակ, անվերջ
Հզոր խենթերի հաղթական ոգին։
Ազգիս զատվելուց կռում եմ անկամ՝
Մութ տեսիլներիս սառը դողերում,
Բարդ է՝ պատկերել օրերն այս տարտամ,
Երկունքով վրձնել կռնատ տողերում։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Առնո Բաբաջանյան
Թավջութակի կոնցերտ
Եգիպտացորենի դաշտը բաց հայկական բնապատկերում, 1921 թ
Խաղա առցանց