Եղիշե Չարենց

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա այս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն...

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա կարոտի մի շշուկ...

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց:

Արտը հրա՛շք է կարծես երազում
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն...

1919-1920

Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս

Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Խաղա առցանց