Եղիշե Չարենց

Քո դեմքը, թովչությունը դեմքիդ

Քո դեմքը, թովչությունը դեմքիդ,
Աչքերիդ լուսությունը անհուն
Ինչպես, ինչ խոսքերով երգեմ,
Դու՝ ծափ, արբեցում, խնդում:
Դու վառ ծիծաղի մի հնչյուն
Դեպի իմ տխրությունը նետած,
Հոգիս տրփակեզ մի գնչու
Երգում է` խենթացել է բախտից:

Արի՛, ծա՛փ զարկիր, հոգիս
Մատներիդ կարկաչում թող զնգա
Ինչքան ինձ քո բանտում փակես
Հոգիս սիրելու է քեզ այնքան:

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Պատերազմի աղետը
Պատերազմի աղետը
Խաղա առցանց