Եղիշե Չարենց

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ

Նո՛ւյնն է կարոտս հիմա` անսփոփ ու որբ.

Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ

Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա`

Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը Մահ:

Յատուկ Երաժշտություն
Ռապսոդիա
Էդուարդ Բաղդասարյան

Ռապսոդիա