Եղիշե Չարենց
Միայն Ձեզ համար
Արմենուհի Տիգրանյանին
Մրսած մի եղեգի նման
Կարոտս անսկիզբ ու անծայր
Տխուր դողդողում է հիմա,
Երգում է միայն քեզ համար:
Երգում է անըսփոփ ու տխուր
Կարոտս անմայր մի մանուկ
Իմ երգը աչքերիդ պես խոր
Ու թույլ ձեռքերիդ պես անօգ:
Բայց դու կարոտիս հանդեպ
Ինչո՞ւ ես լռել, շվարել,
Ինչո՞ւ է լռությունը անդեմ
Շարել իր պատնեշները քարե:
Երգի՜ր, զրընգա՜, զնգա՜,
Նետի՛ր երգիդ վանկը հետին
Անփույթ ժպիտի պես մանկան
Քո թույլ, հոգնաբեկ պոետին:
Մենակ ես ընկել եմ ճամփա,
Ուսիս` հոգնությունը իմ ծեր,
Նետի՛ր արևի մի փայլ
Դեպի իմ խավարը անծիր...
8. III. 1920
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Դավիթ Բալասանյան
Արի
Մելիքիշվիլի իշխանուհու դիմանկարը
Խաղա առցանց