Եղիշե Չարենց
Հոգուս մեջ
Հոգուս մեջ իջել ու փռվել էր մի
Հիվանդոտ, հիվանդ տխրության հանգիստ:
Հաշտվել էի ու լռել էի:
Ու լուռ էր հոգիս՝ լուռ ու լռանիստ:
Եվ մեկը հանկարծ խնդաց խավարում  
Դուրսը, դաշտերի մենակության մեջ:
Մեկը դաշտերում տագնապ էր փռում  
Ու մութ սենյակում հսկում էի ես:
Դուրսը, դաշտերում, քրքջում էր քամին:
Ճչում էր հոգիս՝ հիվանդ ու տկար:
Ստվերները լուռ օրորվում էին:
Ու լուռ էի ես: Չկայիր: Չեկար:
 
                
                Հավանել
         Պահպանել
         Ուզում եմ կարդալ
    
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
          Ալեքսանդր Սպենդիարյան
Երևանյան էտյուդներ
 
      Կնոջ ֆիգուր. Թախիծ
        
          Խաղա առցանց