Եղիշե Չարենց

Եվ մի առավոտ...

Եվ մի առավոտ, մշուշ էր ու մեգ,
Մոռացել էի ու չէի հիշում
Երբ եկար հանկարծ՝ տխուր, հուսաբեկ,
Հովի պես անցար, անունդ Աշուն...

Անցնում էիր դու անմարդ պուրակում
Եվ ընկնում էին քո ոտների տակ
Տերևներ, թերթեր՝ դեղին, ոսկեգույն,
Մոռացված միգում, որպես հիշատակ:

Լո՜ւռ ընկնում էին տերևները վար,
Ու ծածկում էին ճանապարհը, քեզ:
Ու ցուրտ պուրակում, մենակ, հոգևար
Մեռնում էր հոգիս ու լուռ էի ես...

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Արևածաղիկ
Արևածաղիկ
Խաղա առցանց