Եղիշե Չարենց

Դահիճը կարմրազգեստ

Դու կդնես քո գլուխը իմ բարձին`
Սև հյուսերդ ջրերի պես թափած վար,
Սրտատրոփ, լուռ կսպասես հարվածին`
Գոհ, անտրտունջ, երազորեն հոգեվար:

Կիջնի՜, կիջնի՜ իմ հարվածը մահաբեր
Կո՛ւյր հարվածը կարմիր հագած դահիճի.
Դուրսը քամին կծիծաղի անտարբեր
Ու մութը, չար, կխտանա ու կաճի:

Բայց մեռնելուց առաջ, վերջի՛ն վայրկյանին,
Դու կտեսնես և կժպտաս հպա՛րտ, գոհ,
Որ դահիճը, այդ կարմրազգեստ վայրենին
Համբարում է ջղաձգվող ձեռքը քո…
1916

Յատուկ Երաժշտություն
Նոր ծաղիկ
Էլեն Յոլչյան

Նոր ծաղիկ

Կարմիր ձի
Կարմիր ձի
Խաղա առցանց