Վահան Տերյան
Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական
Մշուշի միջից,  տեսի՜լ դյութական, 
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում   ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին...
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...
 
                
                Հավանել
         Պահպանել
         Ուզում եմ կարդալ
    
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
          Տիգրան Համասյան
Fides Tua
 
      Հայաստան
        
          Խաղա առցանց