Վահան Տերյան

Հիշում եմ ինչպես այն ուշ

Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում,
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...

Մեր գյուղն է սարերը մերկ,
Մեր գետը բարակ միգում.
Զանգակը մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...

Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։

Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան...

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Արևածաղիկ
Արևածաղիկ
Խաղա առցանց