Վահան Տերյան

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Ո՛րն է լավ, ո՛րը՝ վատ․

Ես սիրում եմ աչքերդ խոհուն

Եվ խոսքերդ վհատ․․․

Ես սիրում եմ արտերը ոսկի

Եվ դաշտերը պայծառ,

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Ոչ չասիր ու անցար․․․

Միայնակ՝ ես սիրում եմ նստել

Երերուն լույսերում,

Ես սիրում եմ երազ ու ստվեր․

- Ես իմ սերն եմ սիրում․․․

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Նատալյա Թեումյանի դիմանկարը
Նատալյա Թեումյանի դիմանկարը
Խաղա առցանց