Սիպիլ

Ծովուն

Մութ գիշերին լռության մեջ խորասույզ,
Պատուհանիս առջև նստած կ՚երազեմ,
Լայնածավալ ծովն հոն փըռված է անհույզ.
Ալիքներու հեծյունն հազիվ կը լըսեմ.

Սակայն կ՚զգամ լուռ թավալումը ջուրին,
Դեպի անհուն, դեպի անծիր ափունքներ,
Անոր գաղտնի օրորումները խորին,
Խըռովքն անոր ալուցքին մեջ եռուզեռ:

Ու կը նայիմ իմ հոգվույս խորն հուսահատ
Որ անհատակ ծովուն այնքան կը նմանի.
Երանի՜ քեզ, կ՚ըսեմ, օ՛ ծով, որ ազատ
Կը հետևիս հովին որ զքեզ կը տանի:

1912

Յատուկ Երաժշտություն
Շուշիկի
Կոմիտաս

Շուշիկի

Ծովային տեսարան
Ծովային տեսարան
Խաղա առցանց