Շուշանիկ Կուրղինյան

Կայտառ աշնան պես

Կայտառ աշնան պես ինձ կը հանդիպես․․․
Կընկնեն անարև սրտիս ծիլ-տերև․
Անհագ հոգուս մեջ կիջնի անմիտ վեճ,
Համառ աշնան պես դու ինձ կի դիտես։

Ստվերի նման տենչերս գարնան
Թոշնած բույսի հետ կցրես անհետ․․․
Իմ հոգին անբիծ կզգա ցավ, թախիծ,
Որ մահվան նման ցնորքս էր գարնան․․․

Կը սիրեմ ես քեզ․․․ կյանքս կզուգես
Ցավերի ցավով․․․ սակայն ապահով,
Ես քեզ երգ կերգեմ, որ դու ինձ ընդդեմ
Կայտառ աշնան պես գեթ քանդել գիտես։


1908 թ․ 6 հոկտեմբերի

Յատուկ Երաժշտություն
Գիշերային տեսարան
Առնո Բաբաջանյան

Գիշերային տեսարան

Արևածաղիկներ, 1960
Արևածաղիկներ, 1960
Խաղա առցանց