Շուշանիկ Կուրղինյան

Ես և դու

Ես՝ հովիկ եմ նազանի
Դու՝ որոտող պաղ քամի,

Ես՝ ձորակ եմ խոր ու մութ,
Դու՝ կարծր ժայռ լերկ անփույթ։

Ես՝ աղբյուր եմ հեզ հանդարտ,
Դու՝ ոլորտող հեղեղատ։

Ես՝ ծաղիկ եմ սիրաբույր,
Դու՝ հաստ նոճի խստաբույր։

Ես՝ կայծիկ եմ հուրհուրող,
Դու՝ վառ հրդեհ կրակող։

Ես՝ երազ եմ վարդագույն,
Դու՝ իրական մարդ անգույն։

Ես՝ երգիչ եմ խելագար,
Դու՝ մանկիկիդ սիրող հայր։

Ես՝ աստղիկ եմ և լուսին,
Դու՝ իմ ընտրած ամուսին։

1907 թ․
Յատուկ Երաժշտություն
Մարկոս և Մարկոս
Տիգրան Համասյան

Մարկոս և Մարկոս

Սեր. Հեքիաթ
Սեր. Հեքիաթ
Խաղա առցանց