Սայաթ Նովա

Իղրար ու ամագ չունեցող

Իղրար ու ամագ չունեցող յարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Բըլբուլին վարթեմեն զըրգող խարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Մարթուս էնտիբար չը մնաց, դարի ձեռնեմեն դադ կոնիմ,
Դիփ խառնակիչ ու ավիրող չարի ձեռնեմեն դադ կոնիմ։

էլ հոքեվախ կըրոնավուր, մարթասեր իշխան չը մնաց,
Զօրը անզօրին կերիլ է, մարթկանց վըրա՛ ջան չը մնաց,
էս զամանի գոզալներուն ախրաթ ու իման չը մնաց,
Քանի՛ կանչիմ դադ ու փիրյադ, զարի ձեռնեմեն դադ կոնիմ։

Փիքր ու խիալըս հարգահ աշխարքի ցավի մասին է,
Խիղճի, նաչարի, տընանգի, բարու ու լավի մասին է,
Սայաթ Նովու խոսկը իրավ ու անիրավի մասին է,
Յոխսուլի՚ն զըրգող, բենիսափ վարի ձեռնեմեն դադ կոնիմ։

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Լանդշաֆտ
Լանդշաֆտ
Խաղա առցանց