Պետրոս Դուրյան
Ի՜նչ կ՚ըսեն
Ինծի կ՛ըսեն   ինչո՞ւ լուռ ես». 
«Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կը բռընկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես»։
Ինծի կ՚ըսեն   միշտ տխուր ես». 
«Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք…
Արշալույս մը չ՚անցավ սըսրտես»։
Ինծի կ՚ըսեն   կրակոտ չ՚ես,
Լըճակի մը պես ես մեռած,
Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։ 
«Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։
Ես ինձ կ՚ըսեմ   ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։
1871
 
                
                Հավանել
         Պահպանել
         Ուզում եմ կարդալ
    
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
          Արամ Խաչատրյան
Դիմակահանդես - Վալս
 
      Գարուն
        
          Խաղա առցանց