Մխիթար Գոշ
Ջայլամն ու Ծիտը
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։
Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Թավջութակի կոնցերտ-ռապսոդիա

Հողագործը և հողը, 2023թ․
Խաղա առցանց