Կոմիտաս

Աշուն Օր

Սեւուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրայ շար եկան։
Ծագեց առաւօտ
Պաղեց, սառաւ օդ։

Գոռաց երկինք. բուք արաւ,
Հեւաց, հեւաց.
Ծերուկ երկիր սուգ արաւ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արեւ շող կապեց,
Դողաց, սողաց,
Արիւն-ամպից քօղ կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցաւատանջ։

Տեղաց անձրեւ մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Յոգնած տերեւ շաղ տալով։
Երկիր քուն դըրաւ,
Եւ թռչուն թըռաւ։

Յուզուած առուն փախ տուաւ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տուաւ։
Քամին ելաւ վեր,
Արաւ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրայ ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կեանքիս սեւաւոր։

Յատուկ Երաժշտություն
Ջութակի կոնցերտ ռե մինոր
Արամ Խաչատրյան

Ջութակի կոնցերտ ռե մինոր

Դեպի աղբյուր
Դեպի աղբյուր
Խաղա առցանց