Հրանտ Մաթևոսյան

Թախիծ

Սարվորը հնձվորին մածուն է բերում, հնձվորը սարվորին՝ կարտոֆիլ։ Սարվորը վերևում է, հնձվորը՝ հովտում։ Սարից բերելր հեշտ է։ Հովտից ձին փրփուր կաթելով է բարձրանում վեր։ Հետիոտն բեռ տանելն անմտություն է։ Բեռր կարտոֆիլ պիտի լիներ՝ զառիվերի գլխին կա։ Տնտեսությանն է, չի կարելի, բայց զառիվերի գլխին է, ուրթին մոտիկ։ Պահակ կա, բայց ախար լավ կարտոֆիլ է խոճկորների պես սպիտակ ու խոշոր։ Հետո, ախար, զառիվերը, շալակո՜վ... Ձի՛ն է փրփուր կաթում։
Կգնաս առանց շալակի, զառիվերի գլխին կարտոֆիլի ցանք կա, այնտեղից կշարունակես շալակով։ Պահակն Ադամ քեռին է։
Եվ օգոստոսի սկզբներից, հենց որ կարտոֆիլն ուտելի էր դառնում, դաշտը մի կողմից սկսում էր սևանալ, դա մածնի հատուցումն էր։
Պահակ Ադամ քեռուն ասում են, որ լավ չի պահակություն անում։ Համաձայնում է։ Պարտավորեցնում են, որ աչալուրջ լինի։ Պարտավորվում է։ Բայց սևը շարունակում է մեծանալ և, մինչև քոչի սարից իջնելը, բռնում է դաշտի կեսը։
Որոշում են, որ ճամփի վրա, ուրթի տակ, էլ կարտոֆիլ չեն ցանի։ Բայց, ախար, սար գնացողը մեղք կլիներ. գյուղից շալակեր տաներ սար և տարածը լիներ մանր, անպետք, ջրուտ կարտոֆիլ։ Անխղճություն կլիներ։ նորից ցանում են և, որովհետև ճամփի վրա է լինում, պահակ են դնում։ Պա հակր նորից լինում է Ադամ քեռին։ Եվ՝ անցյալ, նախանցյալ տարվա, տասնամյակների պատմությունը։
Այս անգամ Ադամ քեռուն շատ լուրջ զգուշացում են տալիս՝ հանելու սպառնալիքով։ Մեղքն ընդունում է ղեկավարների առջև։ Նաև մտքի մեջ է ընդունում մեղքը, որովհետև տնաշենները և տանու՛մ են կարտոլը, և ծիծաղում պահակի վրա։ Ոչ մի թուփ կարտոֆիլ, այս վճռով Ադամ քեռին դուրս է գալիս գրասենյակից, ճամփա ընկնում պահակատեղ, բայց, զառիվերը ձգելիս, քանի գնում՝ թուլանում է վճռկանությունը։ Ախար անտերը շատ է զառիվեր ու շատ է երկար, քամում, թողնում է առանց մի կաթիլ ջրի։ Դե նախագահի պարտքն Է, որ բրիգադրին զգուշացնի, բրիգադրի պարտքն Է իրեն Ադամ քեռուն հիշեցնի, նրա պարտքն Էլ պարտավորվելն Է։ Ինչպես նաև հնձվորի պարտքն Է սարվորին կարտոֆիլ տանել։ Հո շալակո՞վ չպիտի տանի, հո նախագահն ու բրիգադիրը անհասկացո՞ղ չեն։ Ձի՛ն Է փրփուր կաթում...
Զառիվերի գլխին այնքան նեկտարածաղիկ կա՜... Մի բռաչափ հովիտ Է, բայց այնքան ծաղիկ կա։ Հենց որ հասնում ես՝ ռունգերիդ մեջ շուլալվում Է նեկտարածաղկի բուրմունքը:
Հովտից Աղամ քեռին դուրս Է գալիս հոգին խաղաղված, բեղերի ու ռունգերի մեջ տանելով հովտի բույրը։ Մի քիչ դենը Սպիտակ աղբյուրն Է, բլթում Է քարի տակից, մի ակունքով, սառը և սառնությունից կապույտ երանգով, ու գլորվում Է ձորը։ Ափերը միագույն կանաչ են, փափուկ։ Բացարձակ անդորրի մեջ աղբյուրը դնգում Է ինչպես մանկան հեքիաթում։
Աղբյուրից քիչ դենը պահակի քողտիկն Է՝ կանաչ խոտով ծածկված, կանաչ աշխարհի հետ ձուլված-կորած։ Մոտիկից Էլ չի երևում։ Կարծես իսկի քողտիկ չկա, պահակ չկա։ Կարտոֆիլն առանց պահակի Է։
Պահակ, անպայման, կար. գյուղը լուր ընկավ, որ Դանիելյան Ադամ քեռին մեկին բոթել Է՜... Կարտոֆիլ հանելիս Է եղել չի թողել, հրել Է, հետն Էլ ասել՝ «մարդ աստծո, հանրային կարտոլ Է, ես Էլ պահակ եմ, հո Էստեղ խրտվիլակ չեմ...»։ Հա՛, Ադամ քեռին մեկին ծեծել Է... Ուզեցին իմանալ՝ ինչ տեղն Է խփել, ինչպես Է խփել՝ օգնել Էր, միասին հանել Էին ու միասին հնարել, թե Ադամ քեռին մեկին բոթել Է՜, և նա շա՜տ նեղացել Է Ադամ քեռուց...

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն