Հովհաննես Թումանյան

Սիրելի ընկեր, շատ ոգևորվել...

Սիրելի ընկեր, շատ ոգևորվել,
Շատ ես հառաչել դու նրա մասին,
Որ այսօր հոգուս թռիչք է տվել,
Որ պիտի երգեմ ես քո առաջին.

Բայց ես չեմ կար՛ող այնպես հառաչել
Անզոր բառերով անվարժ տողերում.
Եվ ահա, ինչ որ գրչով նկարել,
Այն եմ սրտալի քեզ նվեր բերում.

Ընդունիր հոգիս, նրա ձայները

Գուցե ականջիդ հարազատ հնչեն,
Հիշեցնեն անցած օրերի սերը
Եվ քեզ քո սիրած տանջանքով տանջեն։

1891
Յատուկ Երաժշտություն
Էքսպրոմտ
Առնո Բաբաջանյան

Էքսպրոմտ

Մայրամուտ Յալթայի վրա
Մայրամուտ Յալթայի վրա
Խաղա առցանց