Հովհաննես Թումանյան

Նկարիչ Գ. Բաշինջաղյանի «Ձորագետը գիշերով» նկարի առջև

Արտի՛ստ, քաջերի այս ձորն ահարկու
Յուր բնավայրից փոխադրել ես դու.
Մե՛ծ է արդարև, մեծ է քո հոգին,
Որ ընդգրկել է ժայռերն ահագին

Իրենց սեփական խոր մտածմունքով,
Փրփրուն գետը փայլուն ծփանքով,
Լուսին-աստղերով կամարը երկնի
Եվ համատարած խավարն ահռելի...
Լո՜ւռ հանգստություն գիշեր է մթին.

Հանգստանում է նաև իմ հոգին։

Բայց ահա, այնտեղ, ձորի խորքերում
Մի մենակ վառվող լույս է երևում.
Այո՛, մի խուզ կա այն ձորի միջին,
Դու ճանաչո՞ւմ ես նորա բնակչին...

Օ՜հ, չես ճանաչում անծանոթ ես դու,
Բայց թե գիշերը և նրա հոգու
Կարողանայիր տեսնել և զգալ
Հանգստություն չէիր նայողին դու տալ։

1890
Յատուկ Երաժշտություն
Սերենադ
Ղազարոս Սարյան

Սերենադ

Առավոտը Սևանում
Առավոտը Սևանում
Խաղա առցանց