Հովհաննես Թումանյան

Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին...

Ի՜նչպես սրտալի, ի՜նչպես կաթոգին
Սիրեցի նորա հասակը նոճի,
Հայացքը հպարտ, շրթունքը նըրբին...
Ի՜նչպես սիրեցի, ո՜րքան տանջվեցի։

Բայց, ա՜խ, դավեցին շուրթերն իմ սիրած,
Ժպտացին աչքերն այնպե՜ս նենգավոր...
Եվ գեղն երկնային արդեն վաճառված,
Եվ եղծված, պղծված թովչանքը բոլոր։

Ա՜խ, ինչո՞ւ, ինչո՞ւ անշունչ, կենսազուրկ,

Շուրթերը կարկամ, աչքերը անթարթ
Մի անդրի չէր նա, քարեղեն մի կուռք,
Անվերջ գեղեցիկ, հավիտյան հպարտ...

1900

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Արևածաղիկ
Արևածաղիկ
Խաղա առցանց