Հովհաննես Թումանյան

Հաշտություն

Կովկասի ամպած երկինքը պարզվեց
Հեռու հարավում, շողակի նման,
Հսկա Մասիսի գագաթը փայլեց
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման.

«Ողջո՜ւյն բարեկամ», Մասիսն որոտաց՝
Թունդ կայծակների ձայնով ահաբեր.
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին. «Ողջո՜ւյն քեզ, ընկեր։

Մենք հին փառքերով ու նոր ցավերով

Ազգականներ ենք, իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց...

Բայց ի՜նչ փոխվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերև.

Ինչո՞ւ ես այդպես թխպոտ երևում,
Դու էլ իմ ցավիցն ունես ակներև»։

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները համբուրվում էին,

Եվ ուրախության արցունքն էր հեղեղ։

1892
Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Արարատյան դաշտ
Արարատյան դաշտ
Խաղա առցանց