Հովհաննես Թումանյան
Դարձյալ նրանց
Հայտնի եզվիտներ, ի՞նչ եք աղմկում.
Այո՛, սաստիկ է ձեր աչքը ծակում
Հայ ժողովրդի կյանքի նորավառ
Պարզ արշալույսի ճաճանչը պայծառ.
Բայց ի՞նչ եք գոռում, ինչո՞ւ եք փրփրել,
Իզո՜ւր, դժվար է այլևս խաբել
Սուտ երդումներով հավատարմության,
Կեղծ գովեստներով պաշտելի անվան։
Մինչդեռ անամոթ կանգնած եք ոտքի
Ընդդեմ լուսավոր մարդկային մտքի
Եվ աշխատում եք մեզ համար կրկին
Հոգատար բերել հռչակված լոբին.
Դուք գիշերվան մեջ աստղեր եք տեսնում
Եվ ուրանում եք արևն երկնքում,
Ճգնում եք բռնել ընթացքն աշխարհի,
Ուզում եք հերոսն օրրանում նիրհի.
Եվ պարծենում եք այդքան մոլորված՝
Վեհ անուններով մեծագործ մարդկանց,
Դո՛ւք ապօրինի նրանց ժառանգներ,
Դո՛ւք փարիսեցիք և կեղծավորներ։
1890
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Գայանե - Օրորոցային
Ծաղիկներ զոհված հերոսներին
Խաղա առցանց