Հովհաննես Հովհաննիսյան

Արազն եկավ լափին տալով․․․

Արազն եկավ լափին տալով,
Ժեռ քարերին, ափին տալով․
Ո՞րտեղ թաղեմ ես իմ դարդը,
Չոր գլուխս տափին տալով։

Ա՛յ իմ Արազ, ջուրըդ վարար,
Սիրուն յարիս յարաբ տեսա՞ր․
Ես չըհասա իմ մուրազին,―
Արա՛զ, յարաբ կարոտս առա՞ր։

Ամպերն եկան Մասիս սարին,
Կարոտ մնացի ես իմ յարին․
Աստոծ սիրես, էրված սրտիս
Ջուղաբ բերես եկող տարին։

Գիշերն անքուն գիր կըգրեմ․
Արտասունքս գետ կըշինեմ․
Արա՛զ, ծեգը ջրիդ չառած՝
Իմ սև դարդը քեզ կըբերեմ։

Կասես՝ շողքը քարին ընկավ,
Կըրակըն իմ սրտին ընկավ․
Կամար ունքից, թուխ աչքիցը
Ցավն իմ ջիվան ջանին ընկավ։

Արազն եկավ լափին տալով,
Ժեռ քարերին, ափին տալով․
Ո՞րտեղ թաղեմ ես իմ դարդը,
Չոր գլուխս տափին տալով․․․

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Լեռներ, 1923 թ
Լեռներ, 1923 թ
Խաղա առցանց