Ավետիք Իսահակյան

Սև - մութ ամպեր ճակտիդ դիզվան

Սև - մութ ամպեր ճակտիդ դիզվան,
Դուման հագար, Ալագյա՛զ,
Սրտումս արև էլ չի ծաղկում,
Սիրտս է՛լ դուման, Ալագյա՛զ:

Զառ փեծերըդ անցա, տեսա,
Առանց դարդի սիրտ չըկար,
Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագյազ,
Իմ դարդիս պես դարդ չկար…

-Է˜յ Մանթաշի նըխշուն հավքե՛ր,
Իմ դարդըս որ` ձերն եղներ,
Ձեր էդ զառ – վառ, խաս – փետուրներ
Կսևնային, քանց գիշեր:

- Է˜յ Մանթաշի մարմանդ հովե˜ր,
Իմ դարդըս որ` ձերն եղներ,
Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ
Թույն ու տոթի կփոխվեր:

-Հե˜յ վա˜խ… կոտրան իմ թևերս,
Ընկա գիրկըդ, Ալագյա՛զ.
Ա˜խ, մեծ սըրտիդ սեղմեմ սիրտս,
Լամ, արուն լամ, Ալագյա՛զ…

1898
Օդեսա

Յատուկ Երաժշտություն
Էլեգիա
Առնո Բաբաջանյան

Էլեգիա

Ծովային տեսարան
Ծովային տեսարան
Խաղա առցանց