Ավետիք Իսահակյան

Քո ունքերդ, իմ սիրեկան

Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դահճի սրի նման:

Աշխարհը` սուտ երազ ու սին,
Թող որ խմեմ, իմ սիրեկան,
Շրթունքներիդ կարմիր գինին, -
Գլուխս զարկ դահճի նման…

Քո ունքերդ, իմ սիրեկան,
Կեռ են դաճի թրի նման:

1912
Իզմիթ

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես - Վալս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես - Վալս

Աբրահամի զոհաբերությունը
Աբրահամի զոհաբերությունը
Խաղա առցանց