Ավետիք Իսահակյան

Փշե-պսակը ճակտիս կըդնեմ

Փշե-պսակը ճակտիս կըդնեմ
Ու ջինջ սրտով ամբոխի մեջ,
Ու վեհ մտքերով նրա վրեն
Կըթափառեմ ոլո˜ր-մոլո˜ր
Երկրի բոլոր ոլորտում…

- Եվ ի՞նչն է իմ նպատակը, -
Աստղոտ, վսեմ ապագան,
Որ վառ, պայծառ կըշողա
Պղտոր կյանքի ափերից
Խորին, կապույտ հեռվում…

1895
Վարշավա

Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Նավահանգիստ
Նավահանգիստ
Խաղա առցանց