Ավետիք Իսահակյան
Պանդուխտ որդին
Դարդը` սըրտիս,
աղքատ ու խեղճ, ցուպը ձեռիս, գլխակոր,
Շա՜տ տարիներ պանդուխտ եղած` նորեն դարձա հայրենիք.
Կյանքի բեոով մեջքս ծըռած,
միտքըս շվար ու մոլո՜ր,
Յոթը սարեն, յոթը ծովեն դարձա նորեն հայրենիք:
Իմ հայրենի գեղի հանդում տեսա մանկութ ընկերիս.
Ա՜խ, ընկեր իմ, կարոտ սրտով նըրա առաջ վազեցի,
Ասի. Բարո՛վ, անգին ընկե՛ր, չե՞ս ճանաչում դուն ինձի:
Ախըր ես շա՜տ փոխվեր էի...
չըճանաչեց նա ինձի:
Ցուպը ձեռիս գեղը մտա, անցա յարիս տան ճամփով.
Տեսա յարըս վարդը ձեռին՝ մենակ կանգնած դռան մոտ.
Ասի. Քուրի՛կ, ազիզ տեսքիդ արժանացա ես բարով...
Նա էլ ինձի չըճանաչեց... աղքատ էի ու փոշոտ...
Դարդը սրտիս հասա մեր տուն, տեսա ծերուկ, խեղճ մորըս.
Ասի. Նանի՜, ճամփորդ մարդ եմ, գիշերս ինձ հյուր
կընդունե՞ս:
Ա՜խ, մերի՛կ ջան... վզովս
ընկավ, սըրտին գըրկեց ու լացեց,
Ա՜խ, բալա՛ ջան, ղարիբ բալա՛,
էդ դո՞ւն ես...