Ավետիք Իսահակյան
Օրերն հալվում են օրերի նման
Օրերն հալվում են օրերի նման,
Եվ ամեն վայրկյան մեռնում է ներկան.
Ապրած օրերըս – սուզվող քարավան
Անհունության մեջ հավիտենական:
Ոսկի մանկության ոսկի հեքիաթով
Մի վառ աշխարհ կար` շքե˜ղ, դյութակա˜ն,
Մարեց, չքացավ երազն հոգեթով
Ոչնչության մեջ հավիտենական:
Արևն հոգուս մեջ` մի բուռըն աճյուն
Եվ լալով կյանքը` չընչին և ունայն,
Գնում եմ ահա սրտաբեկ հանգչում
Փոշիների մեջ հավիտենական…
1916
Կոլլոնժ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Արամ Խաչատրյան
Դիմակահանդես - Վալս
Աղջիկն ու լուսինը
Խաղա առցանց