Ավետիք Իսահակյան

Մաճկալ ես, բեզարած ես

Մաճկալ ես, բեզարած ես,
Առը շուռ տո՛ւր, շո՛ւտ արի.
Ծովի պես քրտնած ես,
Եզներն արձկի՛, տուն արի՛:

Կաթի սերը քաշել եմ,
Դրել եմ հովին` սառի.
Ալ գոգնոցս կապել եմ,
Արի թառլան, թը˜ռռ, արի:

Տեղ եմ գըցել շվաքում,
Քամին կուգա, զով կանի.
Լուսնի շողքն է մեր ծոցում,
Չափ տո՛ւր, չափ ա՛ռ – շուտ արի՛:

Դադրած, բեզարած յա՛ր ջան.
Ամպերն ելան, դեհ արի.
Բեզարած ջանիդ ղուրբան,
Ծըտից թև առ, թե՛զ արի …

1893
Օբեր-Հոլց

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Արևածաղիկ
Արևածաղիկ
Խաղա առցանց