Աննա Սարգսյան

Դարի գինը

Խաչը մեջքին կրե՞լն է հեշտ,
թե՞ հենց սրտում, ի՞նչ ես կարծում,
ո՜վ անմիտ մարդ,
Կրակի մեջ այրվե՞լն է հեշտ,
թե՞ հոգուդ մեջ հրդեհ դարձած`
այն բյուր անմեղ հոգիների կորուստի
ցավ կրելը, ո՜վ անմիտ մարդ։
Ծնկի եկած մոր ճչացող լռությունը`
անշնչացած որդու շիրմին,
հոր կորացած մեջքը անզոր, հայացքը սին,
սա՜ է, սա՜ է զարհուրելին, ո՜վ անմիտ մարդ...
Զարհուրելին նաեւ այն է, որ մտազբաղ
պատմագիր են դարձել ոմանք, առանց ,նույնիսկ, գրի արժեքն իմանալու,
առանց գրի սրբությունը, էությունը վերծանելու բուն շնորհի,
առանց իր իսկ տոհմածառի արմատները ճանաչելու։
Պատմագի՜ր են դարձել ոմանք, ու խաչում են պատմությունը, ինչպես խաչին մեր Տիրոջը ժամանակին ու հենց նրանք ...
Ահա սա՜ է զարհուրելի...
16.02.2024թ.
Դիլիջան

Յատուկ Երաժշտություն
Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար
Ղազարոս Սարյան

Արիա և Տոկատա ջութակի և դաշնամուրի համար

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոց
Խաղա առցանց