Աննա Բաբուջյան

Վերնագրեք ինքներդ

Երբեմն հույսը խորտակվում է, ու վերջակետից հետո ասելու ոչինչ չի մնում։

Թևաթափ վայր ենք դնում զենքերն ու հրաժարվում ենք պայքարից...

Անտարբերությունը մեկուսացնում է մեզ ու կտրում մեր տեսակից ...

Ասված ու չասված խոսքերն այլևս ի զորու չեն ոչինչ փոխել. չապրածը խառնվում է ապրվածին ու միապաղաղ օրերն հաջորդում են մեկը մյուսին։

Հին օրերի կարոտն ոսկորի նման կանգնում է մեր կոկորդին ու կուլ չի գնում, իսկ մեղքերը` սև բզեզ դարձած,անընդհատ հետևում են մեզ...

Բզեզն այլևս չկա, բայց բզզոցը խելագարության հասցնելու չափ փորում է մեր ուղեղներն ու վերակենդանացնում հիշողությանը...

Սուրճի մրուրի մեջ փորձում ենք փնտրել մեր կորած ոտնահետքերը, բայց դառն իրականությունը գալիս ու մխրճվում է աչքերիս մեջ։

Ամենուր համատարած սև է, բայց այնուամենայնիվ փորձում ենք փնտրել ու գտնել այն պատկերը, ինչը ցանկանում ենք տեսնել։

Փնտրում ենք մի սպիտակ կետ ու... կյանքը շարունակվում է ։

Լավատեսությունը հույսին խորտակումից փրկող միակ պարանն է ...

Լավատես լինենք մարդի'կ...

25.02.2025

ԱԽՈՒՐՅԱՆ

Յատուկ Երաժշտություն
Լարային քառյակ – Քամի
Էլեն Յոլչյան

Լարային քառյակ – Քամի

Աբստրակտ
Աբստրակտ
Խաղա առցանց