Ալեքսանդր Ծատուրյան

Նոր սերունդ

Որպես ձմռան շղթաներում կաշկանդված
Մայր-երկիրը լուռ հեծում է ըղձալով,
Որ կա՛ գարուն և նա մի օր անկասկած
Փայլելու է՝ երկրին նորից կյանք տալով,

Այդպես և՛ դու, իմ տառապյա՛լ ժողովուրդ,
Դու տանջվելով, չես դադարում հուսալու,
Որ կա՛ քո մեջ մատաղ մի ուժ նոր սերունդ,
Եվ այդ ուժն է քո կուռ շղթան փշրելու...

Յատուկ Երաժշտություն
Յասաման
Տիգրան Համասյան

Յասաման

Ծովի ափին
Ծովի ափին
Խաղա առցանց