Ալեքսանդր Ծատուրյան
Նիրհուն դաշտեր
Ո՞ւր էլ նայում եմ նիրհո՜ւն ու անձա՛յն
Դաշտեր են միայն...
Դաշտեր ու դաշտե՜ր... կարծես վերջ չըկա
Անհուն դաշտերի լո՜ւռ ծավալանքին.
Ճերմակ, ձյունահյուս վերմակի տակին,
Որպես հեքիաթի քուն մտած հսկա,
Նրանք մընո՜ւմ են ե՛րբ գարուն կըգա...
Կըգա՜ նազելին շողափա՜յլ դեմքով
Ծաղկո՜վ ու երգո՜վ.
Եվ որպես թովիչ, լուսածին փերի,
Արև-աչերով, այրող համբույրով
Նա սեր կըերգե սիրաշունչ բույրով.
Նա կվրդովե նիրհը դաշտերի,
Նա կյա՜նք կավետե, նա կյա՜նք կբերի..
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Դավիթ Բալասանյան
Շրջանաձև
Լեռնային խաղողի այգիներ
Խաղա առցանց