Ալեքսանդր Ծատուրյան
Կայծեր
Ե՞րբ է արձակ, լայն դաշտերում
Արտը ծաղկում, կյանքը եռում,
Երբ թափվում են գարնանաբեր
Զով անձրևի փայլուն շիթեր:
Ե՞րբ է սըրտի լուռ խորանում
Հույսը զարթնում, խանդը վառվում.
Երբ ընկնում են սըրտի խորքեր
Վառ իդեալի փայլուն կայծեր..
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Էնզելի
Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903թ
Խաղա առցանց