Ալեքսանդր Ծատուրյան

Հիշողություն

(Ծովի առաջ)

Կա՛ր ժամանակ սերըս ծով էր,
Սիրտըս խաղուն մի նավակ.
Սիրո ծովում նա լողում էր,
Հառաջ սահում համարձակ։

Հեռո՜ւ չէր ափն, աղջի՛կ չըքնաղ,
Չէի՛ն հուզվում ալիքներ.
Ծովն էր հստակ, ծովն էր խաղաղ,
Հեռվում փարոս քո պատկեր…

Բայց, ա՜խ, հոգյա՛կ, դեռ չըհասած
Ես դալար ափ խաղա՜ղ վայր,
Մարդկանց կիրքը, մարդկանց նախանձ
Ծով նետեցին քար ու ժայռ…

Պղտորվեցավ ծովը սիրույս,
Փշրվե՜ց իմ սիրտ իմ նավակ.
Հանգա՜վ փարոս չըկա՜ս դու, կո՛ւյս…
Դարձյա՛լ ես ո՜րբ, ես մենա՜կ…

Յատուկ Երաժշտություն
Ճոճվող Բախ
Դավիթ Բալասանյան

Ճոճվող Բախ

Հետևելով անմեղ աղավնիներին
Հետևելով անմեղ աղավնիներին
Խաղա առցանց