Ալեքսանդր Ծատուրյան
Դարեր եկա՛ն․․․
Դարեր եկա՜ն, դարեր անցա՜ն,
Բայց դու հիվանդ, ուժասպառ.
Քո վերքերը չամոքվեցան,
Իմ բազմատանջ հայ եղբայր։
Երկինք հասավ սրտիդ մորմոք,
Քարը ճաքե՜ց քո լացից.
Լսե՛ց աշխարհ... Բայց քեզ ոչ ոք
Չեղավ անկե՜ղծ կարեկից։
Որպես բախտի մի խորթ զավակ.
Մոր գգվանքին կարոտած.
Դա քամեցի՛ր վշտի բաժակ.
Սրտիդ արյուն, աչքիդ լաց․
Մանուկ օրից տեսա ես միշտ
Փշյա պսակ քո ճակտին.
Կյանքիդ ընկեր ցավեր ու վիշտ
Կյանքիդ երկինք միշտ մըթին։
Եվ այսօր էլ քեզ տեսնում եմ,
Դու դարձյալ խեղճ, դու անտեր,
Հոգիս մռայլ՝ արտասվում եմ,
Երգում խորունկ քո վերքեր։
Բայց, ա՜խ, իմ թույլ, հիվանդ եղբայր.
Քո խոր խոցերն երգելու
Թույլ է իմ ձայն, թույլ իմ քընար,
Անզոր և՛ խոսք, և՛ լեզու։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Էնզելի
Հավայան լանդշաֆտ
Խաղա առցանց