Ալեքսանդր Ծատուրյան

Ա՛խ, ինչ ասեմ

Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ յարին,
Անգութ յարըս ինձ խաբեց.
Սերիս նետը դիպավ քարին,
Սիրտըս արնի ծով կապեց...

Բլբուլի հետ խոսք մեկ արի.
«Ե՛կ վարդ սիրենք ու աղջիկ,
Դու ալ-վարդի, ես կույս-յարի
Սիրովն ապրենք երջանիկ...»։

Բայց ինչ ասեմ անգութ կուսին,
Գարուն կյանքս սև արավ...
Բլբուլն հասավ իր մուրազին,
Սիրտըս արնի ծով դառավ...

Յատուկ Երաժշտություն
Թավջութակի կոնցերտ
Առնո Բաբաջանյան

Թավջութակի կոնցերտ

Տղամարդիկ Outrigger Canoe-ով շարժվեցին դեպի ափ
Տղամարդիկ Outrigger Canoe-ով շարժվեցին դեպի ափ
Խաղա առցանց