Ալեքսանդր Ծատուրյան
Արտամաշ ժամերն․․․
Սրտամաշ ժամերն անցան, վերջապես,
Ա՜խ, ինչպես պայծառ շողում է արև.
Սևաթույր ամպերն, հաղթված զորքի պես
Փախել, պահվել են սարերի ետև։
Եվ շուրջս կրկին ազատ, համարձակ,
Հարավի փարթամ բնության գրկում
Եռում է կյանքը։ Ահա ներդաշնակ
Հյուսում է տաղեր ծառերի խորքում
Երգիչ֊բլբուլը. նորան ձայնակից
Անթիվ թռչուններ, ասես, մրցելով,
Այս ու այն ծառից, թփերի տակից
Օդն են թնդացնում գողտրիկ երգերով.
Եվ վարդի թփեր, ծառ, ծաղիկ ու խոտ
Փոթորկից հետո կյանք առած նորից,
ժպտում են ուրախ, սփռում անուշ հոտ.
Անուշ զովություն փչում է ծովից...
Եվ այդ ընդհանուր սթափմունքի մեջ,
Կարծես, լսում եմ մի ձայն հուսատու.
«Ո՜րբ ազգի երգիչ, վիշտը չէ՜ անվերջ.
«Զվարթ, լույս օրեր կըտեսնես և՛ դու»։
1896, Գուրզուֆ
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
Յատուկ Երաժշտություն
Տիգրան Համասյան
Կարս
Նկարիչը և նրա մայրը
Խաղա առցանց
Աջակցեք մեզ։ Գնեք արվեստի գործերի հիմքով ստեղծված ապրանքները մեր օնլայն խանութից
Փոստային բացիկ
Հայկական մանրանկարչություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Փոստային բացիկ
Արշիլ Գորկի
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Ծաղկի Նատյուրմորտ
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Զարդասեղ
Սեն Մալո
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Մագնիս
Մայրություն
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Խաղ
Ծովամարտ Այվազովսկու ոճով
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Էջանշան
Վարդգես Սուրենյանց
ԳՆԻՐ ՀԻՄԱ
Մագնիս
Սիփան սարը Կտուց կղզուց
ԳՆԻՐ ՀԻՄԱ